211652_close_icon
views-count22415 դիտում article-date 22:20 29-12-2017

Խոշոր անտառային հրդեհ Տավուշի մարզում. Ջուջևան գյուղի գերեզմանատանը բռնկված հրդեհի տարածումը կանխվեց գյուղացիների և հրշեջների ջանքերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր անտառային հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Ջուջևան գյուղի գերեզմանատանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Հայկ Ազատյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ջուջևան գյուղից մեծ թվով գյուղացիներ՝ գյուղի վարչական ղեկավար Արթուր Չիլինգարյանի գլխավորությամբ: Դեռևս անհայտ պատճառներով, հրդեհ էր բռնկվել գերեզմանատանը և տարածվել հարակից անտառում: Այրվել է մոտ 2 հա անտառային վերգետնյա խոտածածկ, թփեր: Հրշեջների և գյուղացիների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ նախ կանխել հրդեհի տարածումը, այնուհետև մարվել այն: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր