4774 դիտում
16:47 28-12-2017
Կկատարելագործվի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների» հայեցակարգին, որի նպատակն է ապահովել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների և շահագրգիռ մարմինների հետ փոխշահավետ քննարկումների բնականոն ընթացքը:
Մասնավորապես, ներկայացված են հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում ներկայում իրականացվող կարգավորման քաղաքականությունը, աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման, մասնագետների որակավորման ու աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ իրականացվող որակի հսկողության գործընթացները:
Փաստաթղթում անդրադարձ է կատարվում բարեփոխումների առաջարկվող ուղղություններին՝ հաշվի առնելով ներկայում ընդունված միջազգային լավագույն փորձը, առաջարկվում է ոլորտների կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր՝ մասնագիտացված կառույց-հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը:
Հայեցակարգով առաջարկվում է ճշգրտել նաև պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը՝ ներկայում գործող օրենսդրական ձևական պահանջից անցում կատարելով իրապես աուդիտի ենթարկվելու հանրային պահանջ ունեցող ընկերությունների ներգրավմանը: Արդյունքում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
454 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
472 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները