4204 դիտում
10:29 28-12-2017
Առաջընթաց՝ 2016-ի համեմատ. Թևան Պողոսյան. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Անցնող տարվա ամենագլխավոր իրադարձությունը նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ նոր պայմանագիրն է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ ամփոփելով 2017 թվականը։
«Ինչպես միշտ ասել էի և հավատում ու գիտակցում էի, որ նոյեմբերի 24-ին համաձայնագիրը, այսպես թե այնպես, ստորագրվելու է։ Ինձ համար գլխավորն է, որ 2018-ին մենք կարողանանք որակական իմաստով դրա իրագործումն իրականացնենք, այլ ոչ թե նախկինների նման մտածենք, որ կարող ենք մատների արանքով նայել բարեփոխումներին։ Եթե դա անենք, ուրեմն շատ լավ կլինի։ Այս տարին՝ այդքանը, հատուկ շատ այլ բան չկա նշելու»,- ասաց Թ.Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ նաև հայ զինվորների կենացը միշտ պետք է խմել, որովհետև 2017-ին մեր սահմաններն անառիկ պահեցին և կարողացան ապահովել հայկական աշխարհի անվտանգությունը։
«Բոլոր այն զարգացումները, որ տեղի էին ունենում, միգուցե կարելի էր ավելի արագ տեմպեր ցանկանալ, միգուցե կարելի էր՝ ավելի որակական բարեփոխումներ միանգամից տեղի ունենային, բայց, այնուամենայնիվ, այն, ինչի կարողացանք հասնել, առաջընթաց էր՝ 2016-ի համեմատ։ Հիմա փորձենք 2018-ին ավելի արագ տեմպերը տանենք, ավելի արագ որակական զարգացումներ ունենանք այն իմաստով, որ մեր անվտանգությունը լինի անսասան, և մեր բանակցողները կարողանան ավելի պինդ մեջքով մեկնեն բանակցությունների որևէ մի տեղ, որ լինի»,- նշեց նախկին պատգամավորը։
Ցավոք, ըստ նրա, ներքին բարեփոխումների հետ կապված, որ ակնկալիքներ կային ներքին կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, անկախ դատական իշխանության զարգացման, տնտեսական ազատությունների, այդ առումով որևէ առաջընթաց չկա, որպեսզի կարելի լինի գլուխ գովել.
«Ընտրությունները չբերեցին այն փոփոխությունները, որ միգուցե կարելի էր ակնկալել, և այստեղ խնդիրն այն չէ, թե ով կլիներ մեծամասնություն, այլ այն համեմատական տոկոսների մեջ պետք է լիներ, որտեղ մեծամասնությունն ամեն ստորակետի համար պայքարեր»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3165 դիտում
10:54 30-12-2020
Հունվարի վերջին կամ փետրվարին տնտեսական կոլապսի ենք հասնելու, ե՞րբ ենք արտահերթ անելու. Թևան Պողոսյան․ 168.am
1018 դիտում
22:45 20-10-2023
Արցախի վերջին էջը շրջեցին ու նոր էջում թշնամու ցանկություններն են լրացնում. Թևան Պողոսյան․ 168․am
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը