Կուկուրելյան դարձավ «Չելսիի» պատմության ամենաթանկ պաշտպանը
«Չելսին» հայտարարել է «Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելյայի տեղափոխության մասին։
Տրանսֆերի արժեքը կազմել է 65,3 մլն եվրո։ Այդպիսով, իսպանացին դարձավ «Չելսիի» պատմության ամենաթանկ պաշտպանը: Նախորդ ռեկորդը պատկանում էր Բեն Չիլուելին՝ 50,2 մլն եվրո:
«ԶԼՄ-ներում տարածված մի շարք լուրերի ֆոնին, մենք կարող ենք հաստատել, որ համաձայնության ենք հասել «Բրայթոնի» հետ Մարկ Կուկուրելյային ձեռք բերելու հարցում»,- գրված է լոնդոնյան ակումբի տարածած հայտարարության մեջ։
24-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ։