2254 դիտում
21:57 26-12-2017
Երեխաներին ժպիտ պարգևելն ամենակարևորն է. «Մուրացան»-ում բուժում ստացող փոքրիկների համար տեղի է ունեցել տոնական միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տոնական մթնոլորտ էր: Մշակութային, հասարակական ճանաչված գործիչները, ինչպես նաև պարզապես նախաձեռնությանն արձագանքած մարդիկ ու կազմակերպություններ միացան փոքրիկների օրը տոն դարձնելու ԵՊԲՀ նախաձեռնությանը:
Միջոցառմանը ներկա էին հեքիաթի հերոսներ, ինչպես նաև Ամանորի ամենասպասված կերպարներրը՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանը, երգիչ-երգահան, հումորիստ, Արամ MP3 փաստեցին, որ երեխաներին ժպիտ պարգևելն ամենակարևորն է:
Երեխաների ուրախությամբ ոգևորված էր նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմը՝ սկսած տնօրենից ավարտված սանիտարներով:
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր տարեվերջյան բազմազբաղ առօրյայում գտան ազատ ժամանակ և այցելեցին համալսարանական հիվանդանոց, երեխաներին փոխանցեցին իրենց դրական էներգիան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1635 դիտում
22:55 17-06-2015
ՀՀ առողջապահության նախարարն այցելել է «Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին
Այս բաժնից
1390 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
1009 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար