Ուկրաինան և Թուրքիան մոտ ապագայում չեն կարող ԵՄ անդամ դառնալ. Գերմանիայի ԱԳ նախարար
Ուկրաինան ու Թուրքիան մոտ ապագայում չեն դառնա Եվրամիության անդամ, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը, հայտնում է [url=http://tass.ru/search?query=зигмар]tass.ru[/url]-ն:
«Ես չեմ կարող պատկերացնել առաջիկա տարիներին Թուրքիային կամ Ուկրաինային որպես ԵՄ անդամ»,- ասել է նա:
ՄԻաշժամանակ, Զիգմար Գաբրիելը նշել է, որ այդ երկրների հետ առավել սերտ համագործակցության այլընտրանքային տարբերակներ են որոնում:
«Եթե Լոնդոնի հետ ողջամիտ համաձայնության գանք, որը կկարգավորի Եվրոպայի հետ հարաբերությունները բրեքզիթից հետո, ապա այդ կարող է լավ մոդել դառնալ այլ երկրների՝ Ուկրաինայի և Թուրքիայի համար»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Նշենք, որ վերջին տարիներին Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են: Գերմանիայի ԱԳՆ-ի տվյալներով, Թուրքիայում գերմանացի ավելի քան 50 քաղաքացիներ ազատազրկման վայրերում են գտնվում հանրիավի մեղադրանքներով: