Հանս-Յոահիմ Վատցկե. Վան Գալը միայն կարող է ուժեղ թիմը թույլ դարձնել
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն շատ կոշտ է արձագանքել հոլանդացի մարզիչ Լուի վան Գալի այն խոսքերին, թե ինչը չի ցանկանում գլխավորել «Բորուսիան», քանի որ չի ցանկանում փոքր ակումբը մեծ ակումբ դարձնել:
«Վան Գալը «Բավարիայի» մարզիչն էր, երբ «Բորուսիան» առաջնությունում հաղթեց 8 միավորի տարբերությամբ: Նրանք Բունդեսլիգան ավարտեցին նույնսիկ ոչ թե երկրորդ, այլ՝ երրորդ տեղում:
Վան Գալի աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում» հստակ ցույց տվեց, որ նա կարող է միայն ուժեղ թիմերը դարձնել ավելի թույլ», ասել է Վատցկեն: