211652_close_icon

Կիևում պաստառ են տարածել. «Միշային՝ Վրաստան, Պետյային՝ Գագաուզիա». ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10612 դիտում article-date 22:38 24-12-2017
Ուկրաինացի ազգայնականները Կիևի կենտրոնում գտնվող «Գլոբուս» առևտրի կենտրոնի պատին պաստառ են տարածել՝ «Միշային՝ Վրաստան, Պետյային՝ Գագաուզիա» գրությամբ: Պաստառը տարածել են մի քանի տասնյակ մարդ՝ մուգ հագուստներով և ձեռքերին ճայթռուկներով: «Միշային՝ Վրաստան, Պետյային՝ Գագաուզիա» հեղինակները նկատի են ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին և Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որը դպրոցն ավարտել էր Գագաուզիայում՝ Մոլդովայի երկրամասերից մեկում: Ներկայումս Կիևում տեղի է ունենում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմնակիցների հանրահավաքը, որին մասնակցում է մի քանի հարյուր մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր