211652_close_icon
views-count8172 դիտում article-date 17:26 24-11-2017

«Զենիթի» երկրպագուները «Վարդարի» հետ խաղում պաստառ են տարածել. «Ռատկո Մլադիչը՝ Սերբիայի հերոսն է»

Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» երկրպագուները «Վարդարի» հետ խաղի (2:1) ժամանակ քաղաքական պաստառ են տարածել, որտեղ գրված է եղել. «Ռատկո Մլադիչը՝ Սերբիայի հերոսն է»: Սերբական «Ցրվենա Զվեզդայի» և «Պարտիզանի» երկրպագուները Եվրոպայի Լիգայի իրենց հանդիպումների ժամանակ էլ են պաստառներ տարածել՝ Մլադիչի անուղղակի հիշատակմամբ, քանի որ նրանց արգելել էին Մլադիչի անուննը ուղիղ հիշատակել: Օրերս Հաագայի տրիբունալը Մլադիչի դատապարտեց ցմահ ազատազրկման: 1990-ականներին նա Հարավսլավիայում բոսնիացի սերբերի հրամանատարն էր: Տրիբունալի մեղադրանքի համաձայն, նա մեղավոր էր հազարավոր բոսնիացի մահմեդականների մահվան մեջ: Հիմնական հանցագործությունը, որը վերագրվում է Մլադիչի՝ Սրեբրենիցայի կոտորածն է: 1995 թվականին այնտեղ սպանվել էր 7 հազար մահմեդական, և համարվում է, որ դա տեղի է ունեցել Մլադիչի հրամանով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր