211652_close_icon
views-count3206 դիտում article-date 17:25 23-12-2017

Մանկական մահացության գործակիցը նվազել է. ԱՎԾ

Հայաստանում մանկական մահացության գործակիցը 1000 կենդանի ծնվածի հաշվով 2016 թվականին ավելի քան երկու անգամ նվազել է 1990-ի համեմատ։ Եթե այս ցուցանիշը 1990-ին կազմել է 18.5, 2000-ին 15.6, 2015-ին՝ 8.8, ապա 2016-ին՝ 8.6։ «[url=https://armenpress.am/arm/news/917251/mankakan-mahacutyan-gortsakicy-nvazman-mitum-e-ardzanagrel.html]Արմենպրեսի[/url]» փոխանցմամբ՝ այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2017» հրապարակման տվյալները։ Մանկական մահացության ցուցանիշը բնութագրում է մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը: Մանկական մահացության մեջ ավելի շատ հանդիպում են նորածնային մահացության (0-27 օրական) դեպքերը։ Մասնավորապես, 1000 կենդանից ծնված երեխայից 6,1-ը ապրել են 1 ամսից քիչ, հետնորածնային մահերի (28 օրականից 1 տարեկան) գործակիցը 1000 կենդանի ծնված հաշվով 2,5 է։ Մանկական մահացության գործակիցը քաղաքային վայրերում 7,6 է, գյուղականներում՝ 10,6։ Այսինքն՝ եթե քաղաքում 1000 կենդանի ծնվածներից 7-ի կյանքն ընդհատվում է մինչև 1 տարեկան հասակում, գյուղական համայնքներում՝ 10-ինը։ Մանկական մահացությունն՝ ըստ սեռային բաշխման ունի հետևյալ պատկերը՝ 1000 կենդանի ծնվածի հաշվով աղջիկների դեպքում գործակիցը 7,3 է, տղաների՝ 9,9։ Գրանցված մանկական մահացության գերակշիռ մասը ծննդաբերական շրջանում առաջացած առանձին վիճակների պատճառով է, հետո բնածին անկանոնություններից և ձևախախտումային խանգարումներից, պատճառներից երրորդը՝ շնչառական օրգանների հիվանդություններն են, որոշակի մասնաբաժին ունեն վարակային և մակաբուծային, մարսողական օրգանների հիվանդությունները։

Նմանատիպ նյութեր