3668 դիտում
13:13 23-12-2017
Համատեղելով մեր ուժերը, մենք նոր որակ կհաղորդենք 2մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը. Տ Մարգարյանը՝ Ս. Սոբյանինին
Մոսկվայում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Սերգեյ Սոբյանինը կարևորել է երկու մայրաքաղաքների միջև առկա գործընկերային կապերի ընդլայնումն ու հատկանշել, որ Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար:
«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և մեր երկու քաղաքների փոխգործակցությունն էլ խարսխված է հենց դրա վրա: Ես համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ2018-2021թթ.համագործակցության ծրագիրը լավ հիմք կհանդիսանա մեր փոխշահավետ գործակցությունն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար, ինչի ուղղությամբ մենք վստահաբար հետևողական քայլեր կձեռնարկենք»,- ընդգծել է Սերգեյ Սոբյանինը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը և համոզմունք է հայտնել, որ Երևանի և Մոսկվայի գործադիր իշխանության մարմինների 2018-2021թթ.համագործակցության ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև ծրագրերի իրականացմանը:
«Երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և, համոզված եմ պարոն քաղաքապետ, որ 2018-2021թթ. համագործակցության ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի մեր երկու քաղաքների համագործակցությանը: Մեզ համար այսօր կարևոր առաջնահերթություններ են տրանսպորտի, զբոսաշրջության, առողջապահության և խելացի տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:Եվ այս տեսանկյունից շատ կարևոր է, որ այսօր տարբեր ոլորտների մեր պատասխանատուներն ու կառույցների ղեկավարները քննարկել և համապատսխան պայմանավորվածություններ են ձեռքբերել խորացնել երկուստեք փոխգործակցությունը:
Վստահ եմ, որ համատեղելով մեր ուժերը, մենք իսկապես նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով Սերգեյ Սոբյանինին հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի մայրաքաղաքի համար 2018 թվականը լինելու է հոբելյանական տարի, ինչը ըստ Երևանի քաղաքապետի, լավ առիթ է բարեկամներին հյուրընկալելու 2800-ամյա Երևանում:
Նմանատիպ նյութեր
1280 դիտում
20:44 14-10-2015
Շենգավիթցի փոքրիկներն այգին տերևաթափից մաքրել են` համատեղելով հաճելին ու օգտակարը
Այս բաժնից
364 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
739 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում