Բնակչությունն ավելի առողջ է դառնում՝ շատ հակաբեղմնավորիչ օգտագործելով ու պատվաստվելով. ԱՎԾ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2015-2016 թվականներ» զեկույցը, որտեղ ներկայացված են բնակչության առողջության վերաբերալ տվյալները: Այս զեկույցը Հայաստանում անցկացված 4-րդ հետազոտությունն է, որը սկսած 2000 թվականից՝ տրամադրում է ցուցանիշներ ազգային և մարզային մակարդակով:
Զեկույցի ամփոփ տարբերակում գրված է, որ Հայաստանում ընտանիքներն ավելի առողջ են դառնում: Իսկ այդ լավ ապրելը, հիմնվելով զեկույցոմ տեղ գտած և հրապարակված ցուցանիշների վրա, վերաբերում է հակաբեղմնավորիչներ ավելի շատ օգտագործելուն, մեծ թվով բնակիչների պատվաստումներին, սակավարյունության մակարդակի նվազմանը և տուբերկուլյոզի մասին տեղեկացվածությանը, իսկ ահա ծխողների թիվը քիչ չէ: Բացի այդ, քիչ չեն նաև այն ընտանիքները, որոնք ապահովված չեն պատշաճ սանիտարական հարմարություններով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]