25086 դիտում
19:55 23-02-2018
Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի տարրական օղակում նշվեց «Անաղարտ պահենք մեր սուրբ մայրենին» խորագրով միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` փետրվարի 23-ին, Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի տարրական օղակում նշվեց «Անաղարտ պահենք մեր սուրբ մայրենին» խորագրով միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցում էին 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Շուշան Մայիլյանի գլխավորությամբ:
Շ. Մայիլյանը ներկաներին ներկայացրեց մայրենի լեզվի պատմությունը, որը միջազգային տոն է հռչակվել 1999 թ. նոյեմբերին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, ուսուցիչներ, ծնողներ:
Տնօրեն Գարեգին Քարհանյանը նշեց, որ կարևոր է և պետք է պահպանենք մեր լեզուն, ինչն ամենակարևորն է հայի պատմության մեջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2197 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)