211652_close_icon
views-count1003 դիտում article-date 23:46 25-12-2014

The Guardian-ի վարկածով «Բավարիա»-ն ճանաչվել է տարվա լավագույն ակումբ

Բրիտանական հանրահայտ The Guardian պարբերականը կազմել է 2014 թվականի աշխարհի լավագույն ակումբների վարկանիշային աղյուսակը: Անցնող տարվա լավագույն ակումբ է ճանաչվել Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր «Բավարիա»-ն, որը իր թիկունքում է թողել «Բարսելոնա»-ին, «Չելսի»-ին, ինչպես նաև Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ին: Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արքայական ակումբի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, երկրորդ տեղը զբաղեցրել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը:

Նմանատիպ նյութեր