Համերաշխության միջազգային օրվան ընդառաջ Ալավերդու 3 մանկապարտեզների սաներն այցելեցին Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Համերաշխության միջազգային օրվան ընդառաջ Ալավերդի քաղաքի 3 մանկապարտեզների ավագ խմբերի սաները միավորվեցին և այցելեցին Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոց:
Քանի որ համերաշխությունն աշխարհում մեծամասնորեն քարոզվում է արվեստի ստեղծագործությունների միջոցով, թիվ 1, 2 և 3 մանկապարտեզների նախաձեռնության նպատակը մշակույթի օջախ այցելությունն էր և ծանոթանալը գեղարվեստի նմուշներին:
Փոքրիկները ծանոթացան գեղարվետի դպրոցի աշխատանքներին և դպրոցի տնօրեն Վարուժան Վարդումյանի հետ, ում երեխաները խնդրեցին նկարել խաղաղության աղավնի և Ձմեռ պապ ու Ձյունանուշ, ինչը նա մեծ սիրով կատարեց:
Երեխաներն էլ իրենց հերթին հանդես եկան ասմունքով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի