Արմիկ Պապոյանի վրա թանկ է նստել Արտեմ Պապոյանի ընտանիքի անդամների հասցեին անեծքներ հնչեցնելը
Արտեմ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի իր տան բնականարանի բակում տուժող Արմիկ Պապոյանի կողմից իր և իր ընտանիքի անդամների հասցեին ուղղված անեծքների համար առաջացած վիճաբանության ընթացքում բռունցքներով հարվածել է Արմիկ Պապոյանին՝ վերջինիս պատճառելով քթոսկրի փակ կոտրվածք, քթի երկու ակնակապիճների արյունազեղումներ, աջ արմնկային հոդի քերծվածք:
Այսինքն, Արտեմ Պապոյանին մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 117-րդ հոդվածով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: