211652_close_icon

Ռոնալդուն կլասիկոյից առաջ բաց է թողել «Ռեալի» երկու մարզումը

views-count7270 դիտում article-date 21:10 20-12-2017
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկու օր է, ինչ չի մարզվում ընդհանուր խմբում՝ «Բարսելոնայի» հետ կլասիկոյից առաջ: 32-ամյա պորտուգալացին թիմի հետ չի մարզվել երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Ռոնալդուն սահմանափակվել է ընդամենը մարզասրահում ֆիզիկական վարժություններ կատարելով: «Ռեալը» պաշտոնապես չի մեկնաբանում Ռոնալդուի ֆիզիկական վիճակը: «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 23-ին:

Նմանատիպ նյութեր