211652_close_icon
views-count37059 դիտում article-date 18:13 20-12-2017

Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Ջերմուկի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Հ[b]Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր