211652_close_icon
views-count21049 դիտում article-date 14:45 20-12-2017

Խոշոր հրդեհ Վանաձորում. բնակարանի գույքը վերածվել է մոխրակույտի, ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 41 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Հրշեջները նախ կանխել են թիվ 17 բնակարանում առաջացած հրդեհը, այնուհետև մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, բնակարանում էլ մարդ չի եղել։ Շենքի հարևանները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել են, որ բնակարանը գազաֆիկացված չէ, ինչի համար էլ բացառվում է գազի արտահոսքից առաջացած հրդեհը։ Սակայն ժամանած «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ հարևանները ստում են. բնակարանը գազաֆիկացված է։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները։ Թե ինչն է եղել կրակի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո և բնակարանը ում է պատկանում՝ դա պարզվում է տեղի ոստիկանների կողմից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր