211652_close_icon
views-count8016 դիտում article-date 20:33 19-12-2017

Նախագահը դիտել է ՀՆՄ 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը և ներկա գտնվել «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի պրեմիերային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, այցելել է Հայաստանի նկարիչների միություն՝ դիտել միության 85-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանում ապրող և ստեղծագործող բոլոր սերունդների նկարիչների մոտ 300 բազմաժանր ստեղծագործություններ՝ գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, ինչպես նաև դեկորատիվ արվեստի նմուշներ: Հանրապետության Նախագահն այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Մեր երազանքի ճանապարհը»՝ յոթ նովելներից բաղկացած գեղարվեստական ֆիլմի պրեմիերային: Ֆիլմի հիմքում այդ նովելների էկրանավորումն իրականացրած յոթ հայ ռեժիսորները դրել են յուրաքանչյուրը մի պատմություն, որը ներկայացնում է Հայաստանի անկախության 25-ամյա ճանապարհն անցած տարբեր մարդկանց ճակատագրեր՝ հիմնված Հայաստանի հանդեպ ունեցած սիրո վրա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր