211652_close_icon
views-count2560 դիտում article-date 18:32 19-12-2017

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանդիպում է ունեցել ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Մոսկվայում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել ձևավորված համագործակցությունը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։ Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահներն անդրադարձել են նաև համագործակցությունը զարգացնելու հեռանկարներին, համատեղ աշխատանքի առաջնահերթ ուղղություններին։ Բանակցությունների արդյունքում կողմերը ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ միտված ավելի ամրապնդելու քննչական կոմիտեների միջև համագործակցությունը։ [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր