Լուի վան Գալ. Կցանկանայի վրեժ լուծել «Մանչեսթեր Յունայթեդից»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է մանչեսթերյան ակումբի հանդեպ իր բացասական վերաբերմունքի մասին:
«Հնարավոր է, որ ես այլևս երբեք չաշխատեմ ակումբներում:
Սակայն ես մի բացառություն կանեի: Եթե որևէ անգլիական թոփ-ակումբ ինձ հրավիրեր, ես կընդունեի առաջարկը: Քանի որ «Մանչեսթեր Յունայթեդից» վրեժխնդիր լինելու հնարավորություն կհայտնվեր:
Վուդվորդը («Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահը, խմբ.) լավ կաներ, ինձ հարցներ, մինչև Մոուրինյոյին մարզիչ նշանակեր: Ես Ժոզեի դեմ ոչինչ չունեմ», ասել է վան Գալը: