10972 դիտում
16:45 18-12-2017
Ռուսաստանը խզում է Ուկրաինայի հետ ստորագրած պայմանագիրը
Ռուսաստանը դադարեցնում է Դոնբասում շփման գծում հրադադարի և իրավիճակի կայունացման ու վերահսկման համատեղ կենտրոնում իր ներկայացուցչության աշխատանքը։
Դեկտեմբերի 19-ին ռուսական կողմը կլքի տարածքը լարված հոգեբանական իրավիճակի և ուկրաինացի զինվորականների դրսևորած անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը, փոխանցում է УНИАН-ը։
Բացի այդ, նշվում է, որ 2018 թվականի հունվարի 1-ից Ուկրաինան ծրագրում է ՌԴ քաղաքացիների համար Ուկրաինայի տարածք մուտք գործելու նոր կարգ սահմանել, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացիները հարկադրված կլինեն ուկրաինական իշխանություններին անձնական տվյալներ հաղորդել։
«Նման պայմաններում հետագա աշխատանքը անհնարին կդառնա»,-ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
1649 դիտում
09:14 09-07-2015
«Գազպրոմ»-ը խզում է «Թուրքական հոսք»-ի շինարարության հարցով Saipem ընկերության հետ պայմանագիրը
5255 դիտում
23:08 10-11-2017
Ռուսաստանի և Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների խզում կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ
836 դիտում
16:34 06-03-2014
Վենեսուելան խզում է Պանամայի հետ դիվանագիտական հարաբերությունները
Այս բաժնից
778 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել