Քադաֆիի որդին կպայքարի Լիբիայի նախագահի պաշտոնի համար
Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին՝ Սայիֆ ալ-Իսլամ, պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահական ընտրություններում։
Այդ մասին Egypt Today թերթին հայտնել է Քադաֆիի ընտաներական ներկայացուցիչ Բասեմ ալ-Հաշիմի աս-Սոուլը։
Նրա խոսքով՝ Սայիֆ ալ-Իսլամը ծրագիր է մշակել, որը առաջիկայում կհրապարակի։ Նրանում, մասնավորապես, նա հույս է հայտնում, որ ՄԱԿ-ը վերջապես կաջակցի Լիբիային անցումային փուլի հարցում և երկրում կայունություն կստեղծվի՝ շնորհիվ բոլոր խմբավորումների հետ հասնելիք փոխզիջման։