Պուտինն այսօր ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների հարցերին. «Ազատություն»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդես կգա տարեկան մամուլի ասուլիսով՝ պատասխանելով ռուս և օտարերկրյա լրագրողների հարցերին: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28917434.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը:
Արդեն ավանդական դարձած ասուլիսին այս տարի մասնակցելու է մոտ 1600 լրագրող: Սա թվով 13-րդ ասուլիսն է, որ Պուտինը տալիս է 2000թ-ից՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո: