19688 դիտում
21:18 09-12-2017
Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառը
Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը:
6-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառի բացման պատիվն այս անգամ վերապահվել է ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, «Գրեմմի» մրցանակակիր «Capital Cities» փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանին:
Տոնավաճառի շուրջ 40 տաղավարներում ներկայացվել են Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդանիշներ, տոնական զարդեր, հուշանվերներ, տոնական կերակրատեսակներ և այլն: Հատկանշական է, որ կային նաև մի շարք բարեգործական տաղավարներ:
Տոնավաճառի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված տեսականուն:
Տոնավաճառը բաց կլինի մինչև 2018 թվականի հունվարի 7-ը, ամեն օր՝ ժամը 10:00 - 22:00-ն:
Նմանատիպ նյութեր
9634 դիտում
23:05 10-12-2016
Հյուսիսային պողոտայում բացվել է ավանդական դարձած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1557 դիտում
19:51 04-12-2015
Հյուսիսային պողոտայում կմեկնարկի արդեն ավանդական դարձած «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ» ծրագիրը
4904 դիտում
22:28 04-04-2018
Բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
871 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
886 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»