8489 դիտում
17:02 08-12-2017
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է
«Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվել է ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 5-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 382-Ն որոշմամբ:
Հայտնում ենք, որ դաշտում գործունեություն է սկսել իրականացնել համանուն անվանումով սահմանափակ պատասխանատվության ընկերություն (ՍՊԸ), որը որևէ կերպ առնչություն չունի, թե՛ ՀՀ ֆինանսների նախարարության, թե՛ Գնումների բողոքարկման խորհրդի քարտուղարության գործառույթների իրականացման հետ և չի համարվում «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ:
Այդ կազմակերպությունը լիազորված չէ պետության անունից իրականացնելու պետական գնումների գործընթացի համակարգման կամ աջակցման որևէ գործառույթ:
Վերոնշյալով պայմանավորված՝ զգուշացնում ենք, որ բոլոր այն անձինք, որոնք կօգտվեն «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ-ի ծառայություններից, կգործեն սեփական ռիսկով և լիակատար պատասխանատվությամբ:
Նմանատիպ նյութեր
2157 դիտում
19:50 20-01-2017
ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է
2783 դիտում
15:17 07-05-2017
Վիետնամի ֆինանսների նախարարության պատվիրակությունը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս բաժնից
310 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
892 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան