3508 դիտում
10:05 07-12-2017
Աղքատները խուսափում են թանկացած ապրանքներից, ուստի թանկացումը նրանց չի վնասում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան:
Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»,- այս խոսքերի հեղինակը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն է:
Նա այդ կերպ է պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե աղքատները ինչպես պետք է դիմակայեն թանկացումներին: Այլ կերպ ասած՝ ըստ Հակոբյանի՝ աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն և առևտուր չեն անում, ինչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե էժան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1905 դիտում
23:38 03-03-2021
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նշել են հունվարին ԵԱՏՄ-ում առավել շատ թանկացած ապրանքները
1130 դիտում
13:50 01-02-2014
Պարենային ապրանքներից միայն շաքարավազի գինն է նվազել
1933 դիտում
09:46 23-01-2015
ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից ԱԱՀ-ն կգանձվի. ՀԺ
Այս բաժնից
628 դիտում
09:03 30-04-2024
Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»