1364 դիտում
13:50 01-02-2014
Պարենային ապրանքներից միայն շաքարավազի գինն է նվազել
Պարենային ապրանքների շուկայում 2013 թվականին գնաճը կազմել է 5.8 տոկոս։ Գնաճը զգալի է եղել հատկապես հացամթերքի, կաթնամթերքի, ձվի և մրգերի պարագայում։ Տարվա ընթացքում հացամթերքը թանկացել է 7.8 տոկոսով, կաթնամթերքը՝ 6.9 տոկոսով, ձուն՝ 19.8 տոկոսով, իսկ մրգերը՝ 13.1 տոկոսով։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին հրուշակեղենի գներն աճել են 5.4 տոկոսով, կենդանական և բուսական յուղի գները՝ 8.9 տոկոսով, ձկնամթերքը՝ 3.8 տոկոսով և միսը՝ 3.7 տոկոսով։ Ոչ ոգելից խմիչքների գինն աճել է 6.9 տոկոսով, սուրճի, թեյի և կակաոի գինը՝ 3.9 տոկոսով։
Նշված ժամանակահատվածում նվազել է միայն շաքարավազի գինը (11,9 տոկոսով)։ Ոգելիչ խմիչքներն ու ծխախոտը նախորդ տարի թանկացել են 5.9 տոկոսով։
Նմանատիպ նյութեր
1767 դիտում
20:56 13-01-2015
Երեւանում շաքարավազի գինն աճել է 10.3%-ով
Այս բաժնից
775 դիտում
11:35 03-01-2025
Մոլդովան կարող է արգելել հայկական ավիաընկերության գործունեությունը
916 դիտում
10:16 03-01-2025
Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով. Նիկոլ Փաշինյան
1408 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել