1908 դիտում
23:38 03-03-2021
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նշել են հունվարին ԵԱՏՄ-ում առավել շատ թանկացած ապրանքները
Եվրասիական տնտեսական միության տարածքում 2021թ. հունվարին առավել շատ թանկացել է շաքարավազը, կարտոֆիլը և արևածաղկի ձեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնական Իյա Մալկինան:
Մալկինան նշել է, որ շաքարավազը 2020թ. հունվարի համեմատ թանկացել է 56,9%-ով, կարտոֆիլը՝ 33,5%-ով, իսկ արևածաղկի ձեթը՝ 29,5%-ով:
«Ալկոհոլի, կաթի և աղի գներում էական փոփոխություն չի եղել, աճը կազմել է համապատասխանաբար 3,8%, 4% և 4,2%»,- նշել է Իյա Մալկինան:
ԵՏՀ նախագահի օգնականը նշել է, որ Հայաստանում լրջորեն թանկացել են կարտոֆիլն ու թարմ բանջարեղենը: Աճը կազմել է համապատասխանաբար 12,2% և 30,1%:
Նմանատիպ նյութեր
3508 դիտում
10:05 07-12-2017
Աղքատները խուսափում են թանկացած ապրանքներից, ուստի թանկացումը նրանց չի վնասում. «Ժողովուրդ»
1957 դիտում
22:10 31-08-2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ
1464 դիտում
19:02 18-11-2021
ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն ապրանքները հնարավորինս արագ փոխադրելու հարցը
Այս բաժնից
925 դիտում
21:21 04-05-2024
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ
646 դիտում
17:38 04-05-2024
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
499 դիտում
15:43 04-05-2024
Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել