Մայք Փենսը հայտարարել է 2024-ի նախագահական ընտրություններին թեկնածությունն առաջադրելու մասին
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, որը պաշտոնավարել է Դոնալդ Թրամփի օրոք, հայտարարել է 2024-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նա այս մասին հայտնել է թվիթերյան տեսաուղերձում:
«Հեշտ կլիներ հեռու մնալ: Բայց ինձ այդպես չեն դաստիարակել: Ուստի այսօր Աստծո և իմ ընտանիքի առջև հայտարարում եմ, որ մասնակցելու եմ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին»,- ասել է քաղաքական գործիչը։
Հանրապետականների թեկնածուն կդառնա ժամանակակից պատմության մեջ առաջին նախկին փոխնախագահը, որը նախագահական մրցավազքին կմասնակցի իր նախկին ղեկավարի դեմ:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ևս պաշտոնապես հայտարարել էր նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: