slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՍԱՊԾ-ն նախատոնական և տոնական օրերին կապահովի ծառայությունների շարունակականությունը
211652_close_icon

ՍԱՊԾ-ն նախատոնական և տոնական օրերին կապահովի ծառայությունների շարունակականությունը

views-count6759 դիտում article-date 21:47 02-12-2017
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2017 թվականի նոյեմբերի 30-ի հանձնարարականը և հաշվի առնելով արտահանման/ներմուծման ծավալների հնարավոր աճը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 8-ը կաշխատի հատուկ ռեժիմով՝ նաև շաբաթ, կիրակի և տոնական օրերին: Տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման բեռների ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով՝ Ծառայության աշխատակազմի նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժիններում, մարզային և սահմանային հսկիչ բոլոր կետերում այդ ժամանակահատվածում կսահմանվի հերթապահություն: Ծառայությունը տեղեկացնում է, որ սպասարկման կենտրոնը նույնպես կաշխատի հատուկ ռեժիմով՝ հնարավորինս արագ տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու նպատակով:

Նմանատիպ նյութեր