3634 դիտում
10:49 29-11-2017
Ռուսաստանը աջակցում է հակաժողովրդավարական արժեքների տարածմանը. «Ամերիկայի ձայն»
Ազատություն, հավասարություն և մարդկային արժանապատվություն, սրանք են ըստ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները: Խոսելով Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում, պետքարտուղարն ընդգծել է՝ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ իր բոլոր դաշնակիցները լինեն հզոր, ինքնավար և բարեկեցիկ՝ համամարդկային արժեքները միասին պաշտպանելու համար.
«Նախագահ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները շարունակում է նվիրված մնալ Եվրոպայի հետ մնայուն համագործակցությանը: Մեր հանձնառությունը մեր դաշնակիցներին անսասան է»:
Մարտահրավերների թվում Թիլերսոնն առաջին հերթին նշում է Ռուսաստանից սպառնացող վտանգը և միջազգային ահաբեկչությունը.
«Նախկինում Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փորձերն ինքնախաբեություն էին: 2008-ին Ռուսաստանը ներխուժեց հարևան Վրաստան, իսկ 2014-ին՝ Ուկրաինա: Ռուսաստանն այսօր էլ շարունակում է ահաբեկել հարևաններին, միջամտել այլ երկրների ընտրություններին և աջակցել հակաժողովրդավարական արժեքների տարածմանը»:
Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Մոսկվային վերջ տալ Ուկրաինայի հակամարտությանը.
«Ռուսաստանը նախընտրել է խախտել Եվրոպայի խոշորագույն երկրներից Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ ուս ուսի տված փորձում է հակազդել Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»:
Չնայած խնդիրներին, Արևմուտքը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղիներ փնտրել.
«Եվրոպան և Միացյալ Նահանգները, միևնույն է, ցանկանում են Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատել, սակայն Ռուսաստանն ի պատասխան փորձում է նոր հետխորհրդային ուժերի հավասարություն հաստատել, որում Ռուսաստանն իր միջուկային զենքի միջոցով կարող է իր կամքը պարտադրել մյուսներին»:
Ավելին, Մոսկվան փորձում է սեպ խրել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև: Փորձեր, որոնք, ըստ պետքարտուղար Թիլերսոնի, հաջողությամբ երբեք չեն հռչակվի.
«Գարծարքների մեջ մտնելով իրենց սեփական ժողովուրդներին բռնացող ղեկավարների հետ, փորձելով քաղաքականացնել իր էներգակիրները, առցանց հարձակումներ և ապատեղեկատվության քարոզարշավ իրականացնելով, Ռուսաստանը գործում է պատասխանատու պետությանը ոչ հարիր: Հարևանների վրա հարձակումներով ու ճնշելով հնարավոր չի լինի բարելավել Ռուսաստանի քաղաքացիների կյանքը»:
Փոխարենը Ռուսաստանը կարող է դառնալ Արևմուտքի հուսալի գործընկերն ու բարեկամը, սակայն ընտրությունը Մոսկվայինն է.
«Ռուսաստանը կարող է շարունակել ինքն իրեն մեկուսացնել՝ դեպի այլ երկրներ ապակայունություն արտահանելով կամ՝ կարող է դառնալ մի ուժ, որը ազատություն և կայունություն կհաստատի ամբողջ Եվրասիայում»:
Վերջին տարիները ևս մի կարևոր խնդիր բացահայտեցին: Ռեքս Թիլերսոնի խոսքով, ակնհայտ դարձավ, որ էներգակիրները կարող են ոմանց կողմից որպես զենք օգտագործվել՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու նպատակով: Այդ պատճառով, ըստ պետքարտուղարի, ԱՄՆ-ը հատուկ ռազմավարություն է մշակում.
«Մենք կերաշխավորենք, որ ոչ մի երկիր այլևս չօգտագործի իր էներգետիկ պաշարները՝ այլ պետությունների վնասելու նպատակով»:
Միացյալ Նահանգները պատրաստ է պայքարել նոր վտանգների դեմ, սակայն, միայնակ չի կարող հաջողության հասնել, նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Միայն դաշնակիցների հետ միասին, որոնց թվում է ամբողջ առաջադեմ աշխարհը, հնարավոր է դիմակայել և պաշտպանել վտանգված ազատությունը, ավելացրել է Թիլերսոնը, նշելով, որ ազատության արժեքը Եվրոպայում լավագույնս են գիտակցում նախկին Խորհրդային Միության երկրները, որոնց ժողովուրդներն իրենց ազատության համար թանկ գին են վճարել:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4140755.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
7256 դիտում
12:12 11-01-2018
206 էջից բաղկացած զեկույց՝ աշխարհում Ռուսաստանի հակաժողովրդավարական քայլերի մասին. «Ամերիկայի ձայն»
5699 դիտում
22:06 27-06-2018
Ադրբեջանի նախագահական ընտրությունները ԵԽԽՎ-ում համարել են հակաժողովրդավարական
Այս բաժնից
1324 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1495 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1261 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»