7259 դիտում
12:12 11-01-2018
206 էջից բաղկացած զեկույց՝ աշխարհում Ռուսաստանի հակաժողովրդավարական քայլերի մասին. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատները չորեքշաբթի օրը զգուշացրել են, որ Ռուսաստանի գործողությունները ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին միջամտելուց բացի, նաև այլ հեռահար նպատակներ են հետապնդում: Դեմոկրատները մասնավորապես մեղադրել են Թրամփին այդ սպառնալիքներին չդիմակայելու համար: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4202247.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
206 էջից բաղկացած ծավալուն նոր զեկույցը փաստացիորեն ներառում է այն միջոցները, որոնք Ռուսաստանն օգտագործել է արտերկրում՝ ընդդեմ ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների:
Սենատոր Բեն Քարդինի հրապարակած նոր զեկույցը ներկայացնում է` ԱՄՆ-ում և այլ պետություններում ժողովրդավարության արժեքները վարկաբեկելուն և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելուն ուղղված Ռուսաստանի ձեռնարկած գործողությունների մանրամասները՝ առաջարկելով դրանց հակազդելու հստակ ռազմավարություն, որի համար հարկավոր կլինի ԱՄՆ-ի նախագահի հաստատումը:
«Փերլ Հարբորի և սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո ԱՄՆ-ի նախագահները միավորեցին ժողովրդին և աշխարհին, մինչդեռ ԱՄՆ-ի ներկա նախագահը չի էլ ընդունում ժողովրդավարական պետությունների դեմ Պուտինի պատվերով իրականացված բազմակի հարձակումները, հանդես չի գալիս որպես առաջնորդ, որը գիտի ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող ագրեսիային արդյունավետորեն հակազդելու ձևերը», - հայտարարել է ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը:
Ամիսներ տևած հետազոտության, խորհրդակցությունների և օտարերկրյա կառավարությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ծնված 206 էջից բաղկացած ծավալուն զեկույցը փաստացիորեն ներառում է այն միջոցները, որոնք Կրեմլը օգտագործել է իր երկրի սահմաններից դուրս:
Նմանատիպ նյութեր
3634 դիտում
10:49 29-11-2017
Ռուսաստանը աջակցում է հակաժողովրդավարական արժեքների տարածմանը. «Ամերիկայի ձայն»
4664 դիտում
09:25 24-03-2020
Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 34-րդ տեղն ազատ տնտեսության ցուցանիշով, զեկույց․ «Ամերիկայի ձայն»
1605 դիտում
09:25 20-10-2022
Ամերիկայի և Ռուսաստանի դերն ամբողջ աշխարհում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1339 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»