Ուկրաինայի հայերը ջանում են բարելավել Երևանի և Կիևի հարաբերությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի հայերը ջանում են բարելավել Երեւանի եւ Կիեւի հարաբերությունները, այս մասին "Ինտեր" հեռուստաալիքին հայտնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:
Ինչպես նշվում է ուկրաինական հեռուստաալիքի նյութում, վերջին տարիներին քաղաքական իրավիճակի պատճառով պաշտոնական Կիեւի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները որոշակիորեն սառն են:
Լրատվամիջոցի փոխանցմամբ հայկական համայնքի ներկայացուցիչները փորձում են բարելավել հարաբերությունները պատմական հայրենիքի եւ Ուկրաինայի միջեւ:
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հուսով է, որ Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կդառնան ավելի ամուր, հաղորդում է «Ինտերը»:
«Քաղաքական բաղադրիչի հետ կապված կա որոշակի սառնություն, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի սերտանան և ամրապնդվեն: Կարծում եմ, որ դա մեր հիմնական խնդիրներից մեկն է `օգնել Ուկրաինային եւ Հայաստանին լինել բարեկամներ», - նշեց Շատվորյանը:
Հիշեցնենք, որոր նոյեմբերի 24-ին, Կիեւում տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի միության տարվա եզրափակիչ համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին 2017-իկազմակերպության գործունեության արդյունքները եւ որոշվեց 2018 թվականի առաջնայնությունները:
Ինչպես նշեց Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, 2017 թվականը լի էր կարեւոր իրադարձություններով: