211652_close_icon

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

views-count3306 դիտում article-date 14:35 27-11-2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը այսօր՝ նոյեմբերի 27-ին, աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կհանդիպի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւի հետ, կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված արարողությանը: [b]ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր