211652_close_icon
views-count1085 դիտում article-date 18:08 14-10-2015

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 14-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը կմասնակցի նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը հանդիսանում է վերոհիշյալ հանձնաժողովների փոխնախագահ: Հոկտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահը կմասնակցի Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: Նույն օրը նախատեսվում են Էդուարդ Շարմազանովի հանդիպումները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի եւ հայկական համայնքի հետ:

Նմանատիպ նյութեր