9086 դիտում
18:35 26-11-2017
ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լևոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը. հաջորդը՝ հավակնորդների մրցաշարն է
Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլը: Եզրափակիչ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ և 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր:
Նույնքան միավոր վաստակեց նաև ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն և լրացուցիչ ցուցանիշներով դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Լևոն Արոնյանը բավարարվեց երկրորդ տեղով: Ճիշտ է, հայ գրոսմայստերի համար մրցաշարը զուտ ներկայացուցչական նշանակություն ուներ, քանի որ նա՝ որպես ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր, արդեն նվաճել էր հավակնորդների մրցաշարի ուղեգիր:
Եվս յոթ շախմատիստներ իրենց անվան դիմաց գրանցեցին 5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով երրորդ հորիզոնականում Թեյմուր Ռաջաբովն է (Ադրբեջան):
Գրան Պրիի արդյունքներով հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեցին Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ):
Հավակնորդների մրցաշարին, որը կընթանա հաջորդ տարվա մարտի 10-ից 28-ը Բեռլինում, կմասնակցեն նաև Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը և Սերգեյ Կարյակինը:
Նմանատիպ նյութեր
3265 դիտում
22:46 16-02-2017
Լևոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 18-ին մեկնարկող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարին
5076 դիտում
13:29 26-02-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց
6864 դիտում
16:08 20-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը
Այս բաժնից
3181 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
2995 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3451 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները