211652_close_icon
views-count10837 դիտում article-date 22:09 25-11-2017

ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի մատակարարումները սիրիացի քրդերին

Միացյալ Նահանգները կդադարեցնի Սիրիայում քուրդ զինյալներին զենքի մատակարարումները, հայտնում է [url=https://apnews.com/945405f808f04d3a898c0b826bbabcc1/US-cutting-off-its-supply-of-arms-to-Kurds-fighting-in-Syria]Associated Press[/url] գործակալությունը: Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «հստակ հրահանգներ է տվել» քրդերին զենքի մատակարարումները դադարեցնելու վերաբերյալ: Այդ տեղեկությունը հաստատել է Սպիտակ տունը՝ հաղորդագրություն տարածելով հեռախոսազրույցի մասին և նշելով, որ Թրամփը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին «Սիրիայում մեր գործընկերներին տրամադրվող ռազմական աջակցության վերաբերյալ սպասվող փոփոխությունների մասին»: Գործակալությունը նշում է, որ հայտնի չէ, թե արդյոք Թրամփի վարչակազմը տեղեկացրել է քրդերին ռազմական աջակցության դադարեցման մասին մինչև Թուրքիային այդ մասին հայտնելը:

Նմանատիպ նյութեր