Թուրքիան «ուլտիմատում» է ներկայացրել սիրիացի քրդերին
Սիրիայի քրդական ուժերը կդառնան Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի թիրախը, եթե չնահանջեն Եփրատ գետից դեպի արևելք, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ սիրիական Ջարաբլուս քաղաքում իրականացվող օպերացիայի հիմնական նպատակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրելն է։
«Թուրքիայի կողմից օժանդակվող օպերացիայում մասնակցում են տեղի բնակիչները։ Այդ հող պետք է վերադառնան նրանք, ովքեր միշտ ապրել են այնտեղ, իսկ սիրիացի քրդերի ինքնապաշտպանության նպատակն ամենևին էլ դա չէ. Նրանք ստիպում են տղաբնակներին լքել իրենց տները»,-Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն։