5670 դիտում
16:16 25-11-2017
Հայաստանում տրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման փուլի մեկնարկը
Նոյեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում տեղի կունենա Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման փուլի մեկնարկին նվիրված միջոցառում` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Ազամ Բուզուրուկովի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լենա Նանուշյանի մասնակցությամբ։
Կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը և ՄԻԱՎ կարգավիճակի իմացությունը` բանախոսները կանդրադառնան ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման նորարարական ու առաջադեմ մեթոդին՝ ինքնաթեստավորմանը, որը հնարավորություն է տալիս մարդուն հաշված րոպեների ընթացքում ինքնուրույն հետազոտվել անձի համար ցանկալի ու հարմար վայրում, օրվա ցանկացած պահին, միայնակ կամ այն մարդու հետ, որին վստահում է և իմանալ ՄԻԱՎ կարգավիճակը:
Նմանատիպ նյութեր
2947 դիտում
20:40 27-11-2017
ՀԵՀ-ն իրականացնում է Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովման ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
976 դիտում
17:15 04-09-2024
Վաղը տրվում է նոր Սահմանադրության նոր մեկնարկը. արդարադատության նախարար
Այս բաժնից
448 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
868 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
754 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը