211652_close_icon
views-count25769 դիտում article-date 15:19 25-11-2017

Էրիկ Կանտոնա. Չեմ հասկանում, թե «Մանչեսթեր Յունայթեդի» ինչին է պետք Մոուրինյոն

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնա հայտարարել է, թե մանկունյանցիների ղեկավար կցանկանար տեսնել Խոսեպ Գվարդիոլային: «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է «Մանչեսթեր Յունայթեդը» հրավիրում մարզչի, որը պաշտպանողական ֆուտբոլ է ցուցադրում: Ինձ Մոուրինյոն դուր է գալիս, բայց իմ ճաշակով ավելի շատ «Բարսելոնայի» ֆուտբոլն է: Ինձ ավելի հոգեհարազատ է այն ֆուտբոլը, որը ցուցադրում են Գվարդիոլայի թիմերը: Ավելի լավ է, ինքը լիներ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: Ես չեմ դիտում «Մանչեսթեր Սիթիի» խաղերը, քանի որ դա «Մանչեսթեր Սիթին» է, բայց ես հաճույքով կհետևեի այն թիմին, որը մարզում է Գվարդիոլան», ասել է Կանտոնան:

Նմանատիպ նյութեր