Էրիկ Կանտոնա. Ֆրանսիան շատ տարօրինակ երկիր է
Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան իր աջակցությունն է հայտնել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային, որին նորից չեն հրավիրել ազգային հավաքական:
«Ֆրանսիան շատ տարօրինակ երկիր է: Եթե ձեզ ինչ որ բանում մեղադրել են, ապա անորոշ ժամանակով հեռացնում են հավաքականից: Սակայն նմանատիպ իրավիճակում այլ մարդիկ բոլոր դեպքերում իրենց թեկնածությունն են առաջադրում նախագահական ընտրություններում:
Քաղաքական գործիչներից մեկը մի անգամ առաջարկեց չեղարկել այն խաղերը, եթե դրանցից առաջ ազգային հիմնի հանդեպ անհարգալից վերաբերմունք է եղել:
Ես էլ առաջարկում եմ չեղարկել ընտրությունները, եթե թեկնածուները չեն հարգում բարոյականությունն ու էթիկան», ասել է Կանտոնան: