17500 դիտում
11:08 06-07-2018
ՀՔԾ-ն տարել է Մարտի 1-ի գործով Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ ՀՔԾ-ն տարել է Մարտի 1-ի դեպքերի մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը:
Ինչպես հայտնի է` վերջինս եղել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահը` ջանքեր գործադրելով մասնակիցը դառնալ դեպքերը կոծկելու հարցում:
Եվ հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր թափ է ստացել Մարտի 1-ի գործի նախաքննությունը, իրավապահներն ուսումնասիրում են ամեն մանրուք: Մեզ հասած տեղեկություններով` հենց Նիկոյանի արխիվից նյութերն ուզելը, այսպիսի ուսումնասիրություններն էլ պատճառ են դարձել, որ վտանգը կանխազգալով` շատերը, այդ թվում` Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, լքեն Հայաստանը:
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի օր շարունակ փորձել է մեկնաբանություններ ստանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4782 դիտում
09:15 06-05-2016
Սամվել Նիկոյանի որդին «թռել» Է ԱՄՆ՝ ուսանելու. «Ժողովուրդ»
7252 դիտում
09:15 25-11-2017
Աթոռակռիվ Սամվել Նիկոյանի և Լևոն Յոլյանի միջև. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1339 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»