Սամվել Նիկոյանի որդին «թռել» Է ԱՄՆ՝ ուսանելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, պարզվում է՝ այս օրերին, երբ ողջ հանրապետությունը շունչը պահած սահմանից ստացվող լուրերին է հետևում, «թռել» է ԱՄՆ։
Վերջինս 2014-ի դեկտեմբերին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծվելուց հետո նշանակվել էր այդ գերատեսչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
33-ամյա ՀՀԿ-ականը, սակայն, այնքան ուսման ծարավ է եղել, որ, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, պաշտոնը թողել և մեկնել է ԱՄՆ՝ Ֆլետչերի անվան դիվանագիտության դպրոցում ուսանելու։ Շատ հայրենասեր որոշում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]