Իրանը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարի հարցում օգնել բոլորին. Հասան Ռուհանի
Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է սատար կանգնել բոլոր այն պետություններին, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ, հաղորդում է Ria Novosti-ն։
Նա ընդգծել է որ Թեհրանը առաջինն է արձագանքել Դամասկոսում ահաբեկչության դեմ պայքարում աջակցելու սիրիական իշխանությունների կոչերին։
«Մենք չափազանց լուրջ ենք տրամադրված միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում»,-ասել է Իրանի նախագահը։
Վերջինիս խոսքով՝ Իրանի բոլոր ջանքերը հիմնված են տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված միջազգային նորմերի ու սկզբունքների վրա։
«Մեր ռազմավարությունը հիմնված է համագործակցության, այլ ոչ մրցունակության վրա»,-եզրափակել է խոսքը Իրանի նախագահը։