Իրանը պատրաստ է իր դռները բացել ողջ աշխարհի առաջ. Հասան Ռուհանի
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ պատրաստ է հանուն իր երկրի զարգացման բացել դռները ողջ աշխարհին: Այդ մասին հայտնել է իրանական IRINN հեռուստաալիքը:
«Էկոնոմիկայի տեսանկյունից մեր երկիրն իր դռները կբացի արդեն հաջորդ ամիս, միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո»,-մեջբերել է հեռուստաալիքը Իրանի նախագահի խոսքը:
Վերջինիս խոսքով՝ Իրանը գտնվում է Գործողությունների համատեղ համալիր պլանի իրագործման ավարտական փուլում:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 14-ին ձեռք բերված համաձանյնության շրջանակներում Իրանը պարտավորվել է միջազգային պատժամիջոցների չեղարկման իմաց սահմանափակել իր միջուկային գործունեությունը: