211652_close_icon
views-count10425 դիտում article-date 20:46 22-11-2017

Իրանը նախազգուշացնում է՝ բոլոր սպառնալիքների պատասխանը լինելու է կործանիչ

Իրանն այսօր ունակ է ժամանակին ու ավերիչ հարված հասցնել ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին։ Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադիր-գեներալ Ամիր Խաթամին, փոխանցում է IRNA գործակալությունը։ Անդրադառնալով ԱՄՆ-ի հնչեցրած հայտարարություններին՝ նախարարն ասել է, որ ժամանակին Միացյալ Նահանգները կոշտ տոնով էր խոսում՝ ասելով, թե հնարավոր է՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսի, սակայն այսօր, այսպես կոչված, հնարավոր պատերազմի մասին ամերիկյան իշխանությունները մոռացել են։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնը պատժմիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի դեմ՝ անվանելով այն «ահաբեկչական»։ Քայլն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ նոր ռազմավարության մասին հայտարարեց ու ասաց, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ Իրանի միջուկային գործարքից։

Նմանատիպ նյութեր