2998 դիտում
17:28 22-11-2017
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Բրյուսելում կայացած «Ինչպես է գործում Եվրոպան» ծրագրին
Բրյուսելում կայացել է Ռոբերտ Շումանի ինտիտուտի և Վիլֆրիդ Մարտենսի Եվրոպական ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված «Ինչպես է գործում Եվրոպան» խորագիրը կրող ուսումնական դասընթացի երկրորդ փուլը, որտեղ Մոլդովայի, Ուկրաինայի և Բելոռուսի 15 ներկայացուցիչների հետ միասին, իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության պատվիրակ Հայկ Սաֆարյանը:
Բրյուսելյան դասընթացի հիմնական նպատակն էր գործնականորեն հասկանալ Եվրոպական միության մարմինների կառուցվածքը, գործառնման մեխանիզմները և ուղղությունները:
Ծրագրի շրջանակներում երիտասարդներն այցելել են Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության տնտեսական և սոցիալական կոմիտե, Մարտենսի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Եվրոպական միության խորհուրդ և Եվրոպական հանձնաժողով, որտեղ վերջիններիս ներկայացվել է ԵԺԿ քաղաքական ընտանիքը, Եվրոպական միության ներկա և ապագա մարտահրավերները, Եվրոպական միության համագործակցությունը և հնարավոր աջակցությունը արևելյան գործընկերության երկրներին:
Ինչպես նշում է դասընթացի մասնակից Հայկ Սաֆարյանը, ծրագիրը կարևորում էր սերունդների երկխոսությունը և հատկապես շեշտադրում Եվրամիության արժեհամակարգը և աջակենտրոն գաղափարախոսությունը»:
Բրյուսելյան դասընթացի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան հիմնախնդիրներին` ներկայացնելով Եվրոպական միության կողմից իրականացված բարոփխումները:
[img]http://st0.shamshyan.com/editor/0213526001511357127765125.png[/img]
Նմանատիպ նյութեր
2395 դիտում
12:06 18-11-2016
ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բրյուսելում ավարտվել է «Ինչպես է գործում Եվրոպան» ծրագրի եզրափակիչ փուլը
1868 դիտում
15:42 13-09-2016
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հանդիպմանը
Այս բաժնից
661 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
649 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար