3092 դիտում
11:22 21-11-2017
Ռուսաստանում «արտերկրյա գործակալ» ճանաչված ամերիկյան ԶԼՄ-ները բարդ իրավիճակում են հայտնվել
Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորվող ինը լրատվամիջոց որպես «արտերկրյա գործակալներ» գրանցելու Մոսկվայի որոշումը: Ռուսական կողմը պնդում է, որ այդ քայլն արվել է ի պատասխան «Ռուսաստանն այսօր» հեռուստաընկերության ծրագրերը տարածող ընկերությունը ԱՄՆ-ում «արտերկրյա գործակալ» գրանցելու որոշմանը:
Այցելելով Մոսկվայում «Ամերիկայի Ձայն»-ի և Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանի գրասենյակ, դեսպանը նշել է, որ Մոսկվայի քայլը բոլորովին փոխադարձ չէ և կիրառվելու դեպքում «անհնար կդարձնի դրանց աշխատանքը» Ռուսաստանում: Դեսպանի խոսքով, 80 տարվա պատմություն ունեցող ամերիկյան FARA ակտը, որով «Ռուսաստանն այսօր»-ը «արտերկրյա գործակալ» է ճանաչվել, չի խոչընդոտում ընկերության աշխատանքն ԱՄՆ-ում այլ ուղղակի տեղեկացնում է ֆինանսավորման աղբյուրների մասին: Մինչդեռ Ռուսաստանում «արտերկրյա գործակալները» շատ ավելի բարդ կանոնադրությամբ են կարգավորվում և դրանց գործունեությունը կարող է նույնիսկ դադարեցվել առանց դատարանի որոշման:
«Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Ամանդա Բենեթն ասել է. «Այս պահին, մենք չենք կարող ասել, ինչպիսի ազդեցություն է ունենալու Ռուսաստանում մեր գործունեության վրա այս որոշումը: Կարող ենք միայն ասել, որ «Ամերիկայի Ձայն»-ը օրենքով անկախ, անաչառ և լուրերի վրա հիմնված լրատվական կազմակերպություն է, և մենք հավատարիմ ենք մնում այդ սկզբունքներին»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4127133.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
4025 դիտում
08:36 18-09-2015
Արամ Մանուկյանը բավական բարդ իրավիճակում է հայտնվել. «Ժողովուրդ»
2591 դիտում
22:28 24-03-2021
Խոակին Կապառոս. Հայտնվել ենք բարդ խմբում, որտեղ կա Գերմանիայի նման բարդ հավաքական
2929 դիտում
12:00 30-08-2015
Ամերիկյան ԶԼՄ-ները կեղծ տեղեկատվություն են տարածել Առնոլդ Շվարցնեգերի մահվան մասին
Այս բաժնից
439 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
460 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1069 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN